-
18.11.2020|
21:25
Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը՝ Aysor.am-ի հետ զրույցում նշել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
-
18.11.2020|
21:19
ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների սխրանքները: Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Նրա ղեկավարած գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմն ունեցել է մարդկային լուրջ կորուստներ:
-
18.11.2020|
21:12
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել՝ հաղորդել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
18.11.2020|
13:37
ՌԴ Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տալիս ՌԴ նախագահին նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ռուս զինվորականներ ուղարկել՝ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական ու հատուկ տեխնիկայով։
-
18.11.2020|
13:25
Պատերազմի սկսվելուց առաջ Հայաստանում փորձեցին աշխարհազոր ձևավորել, պահեստի սպաներիս հրավիրեցին ՊՆ, ներկայացրին աշխարհազորի կանոնակարգը, ու այդ ժամանակ ես ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հարցրի՝ ինչո՞ւ գրված չէ նաև Արցախի պաշտպանության մասին, փաստաթուղթը միայն ՀՀ-ին էր վերաբերում:
-
18.11.2020|
13:15
Հայաստանի վարչապետը դավաճան չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայի հարց է, Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմ չի քննարկվել:
-
18.11.2020|
13:11
Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են:
-
18.11.2020|
13:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համատեղ ստեղծելու են կենտրոն, որն օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։ Նրանք համատեղ վերահսկելու են իրավիճակը շփման գծին, միասին ստանալու են տեղեկություն, միասին վերլուծելու են ու եզրակացության գան։
-
18.11.2020|
12:48
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը:
-
18.11.2020|
09:29
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ Վաշինգտոնն ու Փարիզը ընդունում են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման Մոսկվայի ձեռնարկած գործողությունները: